Դիետոլոգիան արդեն վաղուց ուղղակի գիտություն չէ: Դա մի ամբողջ արտադրություն է և լավ վաստակելու միջոց: Գրեթե ամեն օր նոր դիետաներ, սննդի նոր սկզբունքներ են հայտնվում: Դրանք բոլորն էլ արգելում են մի սննդամթերք և գովաբանում մյուսը: Արդյունքում սև ցուցակում են հայտնվում շատ ուտեստներ, որոնց մենք մանկուց ենք սովոր: Արդյոք օգտակար կամ վնասակար են այդ մթերքները, գրում է Elle.ru-ն:
1. Կաթ

Մի քանի տարի առաջ դիետոլոգները հալածում էին կաթը: Չինական սննդակարգին հետևողներն այն գրեթե ամենագլխավոր կանցերոգենն են համարում: Սակայն մեզ մանկուց սովորեցրել են, որ կաթը կալցիում և շատ օգտակար նյութեր է պարունակում, որոնք ամրացնում են ատամները, մազերը, եղունգներն ու ոսկորները: Սակայն կաթից հարկավոր է հրաժարվել, եթե դուք չեք ընդունում լակտոզան կամ կազեինը: Սակայն դա հազվադեպ է պատահում:
2. Կարտոֆիլ

Կրախմալ պարունակող այս բանջարեղենը դիետոլոգների մոտ նույնպես սև ցուցակում է: Իրականում կորտոֆիլի մեջ պարունակվող բոլոր վիտամիններն անցնում են այն ջրին, որի մեջ եփվել է կարտոֆիլը: Ավելորդ կիլոգրամների պատճառը ոչ թե կարտոֆիլն է, այլ դրա պատրաստման ձևը: Կարտոֆիլն օգտակար դարձնելու համար հարկավոր է այն զեյթունի ձեթով տապակել ջեռոցում և ոչ թե երեկոյան ուտել, այլ ճաշին, իսկ ստացած էներգիան կբավականացնի մինչև երեկո:
3. Սոյա

Արտադրողները պնդում են, որ սոյայից պատրաստված ցանկացած մթերք շատ օգտակար է և կարող է փոխարինել մսին, ձկանը, կաթնաշոռին և պանրին: Առաջին հայացքից ամեն ինչ շատ լավ է՝ սոյան նվազեցնում է խոլեստերինի մակարդակը, բարելավում նյութափոխանակությունը, սպիտակուցի լավ աղբյուր է և նույնիսկ նվազեցնում է քաղցկեղի սպառնալիքը: Սակայն դրա ոչ չափավոր օգտագործումը կարող է հորմոնալ խախտումներ առաջացնել: Դրանից բացի, դրանք սպունգի պես ներծծում են հողի և ջրի մեջ եղած նյութերը:
4. Կարագ

Խոլեստերին, ճարպեր, կալորիաներ՝ ահա այն ամենը, որոնք վաղուց կապված են կարագի հետ: Սակայն ճիշտ սնվելու շատ մասնագետներ խորհուրդ են տալիս մոռանալ այս կարծրատիպերի մասին: Նրանք պնդում են, որ կարագի չափավոր օգտագործումը չի վնասում օրգանիզմին: Կարագում առկա վիտամիններն ու ճարպաթթուները անհրաժեշտ են օրգանիզմի նորմալ գործունեության համար:
5. Թարմ քամված հյութեր

Մրգերը կազմված են օգտակար բջջանքից և շաքարից: Հյութ պատրաստելիս բջջանքը հեռացվում է, մնում են ածխաջրերը: Կալորիականությամբ մեկ բաժակ թարմ հյութը մեկ բաժակ գազավորված քաղցր ըմպելիքի է հավասար: Այնպես որ, թարմ քամված հյութերով նիհարել հաստատ չի հաջողվի: Հարկավոր է հիշել նաև, որ բնական հյութերը կարող են բարակեցնել ատամների էմալը:







































