Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) երկրների առաջնորդները մի շարք համատեղ փաստաթղթեր են ստորագրել: Ստորագրմանը ներկա էր նաև Ղրղըզստանի ղեկավար Ալմազբեկ Ատամբաևը, գրում է RIA Novosti-ն:
Ավելի վաղ Կրեմլում հայտնել են, որ ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ ուրբաթ օրը կքննարկվի Միության երկրների` 2015-2016-ի պետությունների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները, որոնք նախընտրում են մի շարք միջոցառումների իրականացում` տնտեսական աճը, տնտեսական ոլորտում համագործակցությունը և գործարարական կլիման խթանելու հետ կապված:
Նիստի մասնակիցները կքննարկեն նաև «միասնական պատուհան» համակարգի զարգացման միջոցառումները: Հավանության կարժանացվի նաև էլեկտրաէներգետկայի միասնական շուկայի ձևավորման կոնցեպցիան:
2025-ին նախատեսվում է ԵՏՄ միասնական նավթագազային շուկայի ստեղծումը:









































