Friday, 03 07 2026
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է

Հովիկ Աբրահամյանը ստացավ իրավունքը

Հայտնի է դարձել, որ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանն առաջադրվում է Արտաշատի քաղաքապետի թեկնածու: Այս տեղեկատվությունը, ըստ էության սպասելի է, քանի որ ոդուն Արտաշատի քաղաքապետի պաշտոնում տեսնելու Հովիկ Աբրահամյանի ցանկության, իսկ միգուցե նաև երազանքի մասին հայկական մամուլի հրապարակումներն ունեն վաղեմի պատմություն:

Մյուս կողմից, իր այս ցանկության կամ երազանքի մեջ Հովիկ Աբրահամյանն իհարկե միայնակ չէ՝ սա Հայաստանի իշխանական համակարգի, օլիգարխիկ համակարգի համար ունիվերսալ ցանկություն է, այսպես ասած` կյանքի նպատակ, քանի որ այդ համակարգն առաջնորդվում է «հին հայկական»` «ինչ անում ենք` երեխաների համար ենք անում» տրամաբանությամբ:

Այս տեսանկյունից մենք ունենք վառ և վաղ օրինակներ, ինչպես օրինակ` Անդրանիկ Մարգարյանի օրինակը, որն իր վարչապետության շրջանում ամեն ինչ արեց երիտասարդ որդուն համակարգ ներդնելու համար: Եվ եթե Անդրանիկ Մարգարյանը դա չհասցներ, ապա համակարգից իր հեռանալուց հետ Տարոն Մարգարյանի համար, մեղմ ասած, դժվար էր լինելու: Իհարկե, Անդրանիկ Մարգարյանը դժբախտաբար, համակարգից հեռացավ ողբերգական ձևով հանկարծամահ լինելով, բայց, ի վերջո, ընդհանուր առմամբ, որևէ մեկի համար պաշտոնը հավերժ չէ և, վաղ թե ուշ հարկ է լինելու հրաժեշտ տալ դիրքին, և այդ պատճառով էլ կենսական է դառնում մտածել որդիների մասին, որովհետև նրանք չեն կարող դիմանալ մի համակարգում, որտեղ առանցքային նշանակությունը բարձրագույն հովանավորչությունն է:

Ահա այս առումով, չի բացառվում, որ Հովիկ Աբրահամյանը պարզապես պատրաստվում է այն տարբերակներին, երբ ընտրական հերթական ցիկլի արդյունքում կարող է իր կարիերան անհաջող դասավորվել և նա ոչ միայն չի հայտնվի ասենք նախագահի աթոռին, այլ, ըստ էության, կկորցնի վարչապետի պաշտոնն էլ, իսկ միգուցե, նույնիսկ ընտրական ցիկլից էլ առաջ:

Սակայն, այս ամենով հանդերձ, ակնհայտ է մի բան, որ գործ ունենք նաև այն իրողության հետ, որ Հայաստանը կառավարվում է՝ շարունակում է կառավարվել ֆեոդալիզմին հատուկ տրամաբանությամբ, արժեքներով, հատկանիշներով: Սա ընդամենը հերթականն է բազում օրինակներից: Ըստ որում, այդ տրամաբանության մեջ է նաև այն, որ հայաստանյան իշխանական համակարգի ներկայացուցիչները նաև հենց միմյանց հետ էլ խնամիական միություններ են կազմում, նաև սրանում տեսնելով իրենց զավակների բարեկեցության ու անվտանգության հետագա երաշխիքները հակասահմանադրական այն պետությունում, որ կառուցել են իրենք՝ հայրերը: Դժբախտաբար, Հայաստանի օլիգարխիկ համակարգի ներկայացուցիչների երազանքներն ու ցանկությունները վերաբերվում են միայն իրենց երեխաներին, որդիներին, ուստրերին ու դուստրերին:

Եթե այդ երազանքներից ու ցանկություններից մի փոքր բան էլ վերաբերվեր շարքային մահկանացուներին, պետությանը, ապա Հայաստանում արտագաղթի և աղքատության ծավալներն, իհարկե, անհամեմատ ավելի փոքր կլինեին, աղետալի չէին լինի, չէին սպառնա ազգային անվտանգությանը: Քանի որ սեփական երեխաների կարիերայի, ապագայի, անվտանգության, բարեկեցության, բարգավաճման հետ կապված երազանքները Հայաստանի իշխանության ներկայացուցիչները լուծում են կայծակնային արագությամբ և տեմպերով, պետական խնդիրների համեմատությամբ: Մյուս կողմից, ի վերջո սեփական ուստրերի ու դուստրերի հետ կապված երազանքներն արագ, օպերատիվ, բարեհաջող իրականություն դարձնելու համար անխուսափելի է, որպեսզի օլիգարխիկ համակարգը չտրորի նորմալ երկրում ապրելու, նորմալ պետություն ունենալու, արդար աշխատանքով ու քրտինքով արժանապատիվ ապրելու շարքային քաղաքացիների երազանքները կամ պարզ, մարդկային ցանկությունները:

Ամեն ինչ շատ պարզ է՝ կամ շարքային քաղաքացիների այդ հասարակ ցանկությունները պետք է իրականություն դառնան, կամ` օլիգարխիկ համակարգի իշխանական ներկայացուցիչների երազանքները: Սրա հետ մեկտեղ, Հովիկ Աբրահամյանը, փաստորեն, օգնեց Սերժ Սարգսյանին քաղաքականությունն ազատել իր խնամի Գագիկ Ծառուկյանից, ինչի դիմաց էլ երևի թե վերջապես Սերժ Սարգսյանից ստացավ իր որդուն քաղաքականություն բերելու իրավունք և թույլտվություն:

Վերջին հաշվով, իհարկե Հովիկ Աբրահամյանը ստացավ Գագիկ Ծառուկյանի հանդեպ իր հայտնի ելույթը հիմնավորելու և խնամիական հարաբերությունները փրկելու հնարավորություն, և Գագիկ Ծառուկյանին կարող է ասել՝ ինչ արել եմ` մեր երեխաների համար եմ արել: Չէ՞ որ Հովիկ Աբրահամյանի որդին նաև Գագիկ Ծառուկյանի դստեր ամուսինն է:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում