«Գազպրոմն» անցել է «Թուրքական հոսք» գազատարի ջրային հատվածի շինարարության փուլին: Այս մասին հոլդինգի ղեկավար Ալեքսեյ Միլլերն ասել է «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում:
«Գազպրոմում» որոշում է ընդունվել «Թուրքական հոսք» գազատարի ջրային հատվածի շինարարությունը սկսելու մասին, այսօրվանից ընթանում են պատրաստման և մոբիլիզացման աշխատանքներ ջրային հատվածի շինարարությունը սկսելու համար»,- ասել է նա:
Մայիսի 7-ին Միլլերը հայտարարել է, որ «Թուրքական հոսք» գազատարի շահագործումը կսկսվի 2016 թ. դեկտեմբերին:
2014 թ. դեկտեմբերի 1-ին «Գազպրոմը» և թուրքական Botas ընկերությունը Ռուսաստանից Թուրքիա Սև ծովով գազատարի շինարարության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել: Դրա հզորությունը կկազմի 63 մլրդ խմ, որից մինչև 47 մլրդ խմ-ը կփոխադրվի թուրք-հունական սահմանին նոր գազային հանգույց:







































