Հավանաբար, ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսը, որը վերջերս է բաժանվել Առնոլդ Շվարցենեգերի որդուց՝ Պատրիկից, իր համար ոչ թե նոր զուգընկեր կգտնի, այլ զուգընկերուհի:
Խոսելով իր նոր բարեգործական հիմնադրամի մասին, որը օգնում է ոչ ավանդական սեքսուալ կողմնորոշում ունեցող երիտասարդներին, 22-ամյա Սայրուսը նշել է, որ իր ոչ բոլոր նախորդ սիրային կապերն են եղել հետերոսեքսուալ:
Սակայն նա չի ցանկացել զարգացնել թեման և հայտնել, թե հատկապես ում հետ է նա հանդիպել:
Ինչպես նշել է Սայրուսը, այժմ Ամերիկայում ապրում է 1.6 անօթևան երիտասարդ, իսկ 5-ից երկուսը գեյ են:
















































