Եթե անհրաժեշտ լինի, Թուրքիան կարող է իր դեսպանին հետ կանչել Ռուսաստանից։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում պատմաբանների հետ հանդիպման ընթացքում՝ փոխանցում է Milliyet-ը։
Նա նաև նշել է, որ Անկարան կարող է վերանայել իր հարաբերությունները Մոսկվայի հետ Ռուսաստանի նախագահի՝ Երևան այցից հետո։
Էրդողանը նշել է, որ այդ առնչությամբ իր դժգոհությունն է արտահայտել Վլադիմիր Պուտինին հեռախոսազրույցի ժամանակ։
«Մենք շատ ընդհանրություն ունենք Ռուսաստանի հետ, սակայն Մոսկվան և ողջ աշխարհը պետք է հասկանան, որ այդ հարցը (Հայոց ցեղասպանության-1in.am) մեզ համար ունի հատուկ նշանակություն»,- նշել է Էրդողանը։









































