Մադագասկարի ափերի մոտ ջրասուզակները գտել են 50 կգ-անոց արծաթե ձուլակտոր՝ թվագրված 17-րդ դարին: Այս մասին գրում է BBC-ն: Ենթադրվում է, որ այն պատկանել է շոտլանդացի հայտնի ծովահեն Ուիլյամ Քիդին:
Գանձը գտել են ծովահենային նավի բեկորների միջից: Գտածոն ջրից դուրս բերելուց հետո այն հանձնել են Սեն-Մարի կղզու զինվորների պահպանությանը: Ի պատիվ նման իրադարձության՝ Մադագասկարի նախագահը բիտանացի և ամերիկացի դիվանագետների հետ անցկացրել է հանդիսավոր արարողություն:
Նշենք, որ Ուիլյամ Քիդը հայտնի է իր ծովահենային հարձակումների աղմկահարույց դատական գործով, որի արդյունքները վիճարկվում են մինչ օրս:












































