Օրերս Բրեդլի Կուպերը այցելել է Նյու Յորքի հանրաճանաչ Sardi’s ռեստորան, որը հայտնի է աստղերի ծաղրանկարների հավաքածուով: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Դերասանն այստեղ ստորագրել է իր ծաղրանկարը, որը ներառվել է ռեստորանի հավաքածուում։ Այդ հավաքածուում կան նաև Ջեյմս Ֆրանկոյի, Ինգրիդ Բերգմանի, Քեթրին Հեփբերնի և այլ հայտնի անձանց ծաղրանկարները:
Նշենք, որ Կուպերի ծաղրանկարը բավականին զվարճալի է ստացվել:











































