Friday, 03 07 2026
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է

Մի ուշագրավ ձերբակալության պատմություն

Հայաստանն, իհարկե, ունի ներքին ու արտաքին բազմաթիվ կարևոր խնդիրներ՝ Յուվեցի Կարոյի սպանության նախապատրաստության խնդիրներով հետաքրքրվելու համար, սակայն այս «թեմայով» ծավալվում են կարծես թե բավական ուշագրավ զարգացումներ, որոնք կարող են բոլորովին զերծ չլինել ներիշխանական, ներհամակարգային հետաքրքրական ասպեկտներից:

Առայժմ միայն հայտնի է, որ Յուվեցի Կարոյի՝ նախկինում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի սպանությունը նախապատրաստելու մեղադրանքով ձերբակալվել է նախորդ գումարման ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության պատգամավոր, 73-ամյա Գոհար Ենոքյանը: Այսինքն՝ ըստ էության, մի ԲՀԿ-ականը կասկածվում է մեկ այլ ԲՀԿ-ականի հանդեպ մահափորձ կազմակերպելու մեջ: Կարո Կարապետյանի դեպքում, իհարկե, խոսքը արդեն նախկին ԲՀԿ-ականի մասին է, քանի որ Ծառուկյանի հետ հայտնի զարգացումներից հետո Կարապետյանը առաջիններից մեկն էր, որ դուրս էր եկել կուսակցությունից: Թեև կուսակցության շարքերում էլ ԲՀԿ-ական Կարապետյանը խոստովանում էր, որ ընտրություններում աշխատում է Սերժ Սարգսյանի համար:

Գոհար Ենոքյանը ԲՀԿ-ում նկատելի էր որպես նախորդ գումարման պատգամավոր, իսկ մինչև այսօր ձերբակալության մասին հայտարարությունը՝ նա կարծես թե ոչ մի այլ ձևով հրապարակում չկար:

Ուշագրավ հանգամանքներից մեկն այն է, որ Գոհար Ենոքյանը ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի մտերիմ անձնավորությունն է: Այսքանը, ինչ հայտնի է, այսպես ասած, այս պահի դրությամբ: Մեկ էլ, իհարկե, հայտնի է, որ Յուվեցի Կարոն ինքը կասկածվում է տարբեր աստիճանի ծանրության քրեական հանցանքների համար, որոնք ըստ մամուլի հրապարակումների՝ մնացել են անպատիժ:

Եվ այսպես. առաջին հայացքից քրեական մի սովորական պատմություն, որտեղ, սակայն, առնվազն նոմինալ առումով բավական շատ են այս կամ այն կերպ կապակցված քաղաքական անուններն ու անվանումները: Եվ այս իրողությունը հիմք է տալիս ենթադրելու, որ քրեական մոտիվներով պատմության ներքո կամ առնվազն այդ պատմությանը զուգահեռ՝ ծավալվում են նաև ներհամակարգային զարգացումներ ու պարզաբանումներ, որոնցից էլ հավանաբար կախված է լինելու գործի քրեական մասի ընթացքը:

Պատմությունը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանում քաղաքական և քրեական կյանքերի սերտաճման բարձր աստիճանը: Իհարկե, որևէ կերպ անթույլատրելի է խախտել գործում ներգրավված անձանց անմեղության կանխավարկածը, սակայն ակնհայտ է, որ շոշափվող անունները բավական խոսուն են, և ըստ էության ձերբակալությունը այս պարագայում մի գործողություն է, մի մակարդակ, որը ամենևին չի կարող պատահականություն լինել նման անվանումների առկայության պայմաններում, ինչն էլ նշանակում է, որ սեղանին դրված են ավելի բարձր խաղադրույքներ, քան զուտ քրեական ինչ-որ պատմություն:

Ավելին՝ դատելով հայաստանյան համակարգային պրակտիկայից՝ կարող ենք ասել, որ սովորաբար նման պատմությունները ի հայտ են գալիս հենց ներհամակարգային տարբեր անհրաժեշտություններից ելնելով, երբ հարկ է լինում կատարել ուժերի այս կամ այն վերադասավորումը:

Ինչքանով է ներկայիս աղմկահարույց պատմությունը տեղավորվում ավանդական տրամաբանության շրջանակում՝ երևի թե կերևա մոտ ապագայի զարգացումներից: Հետաքրքրական է այն, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նոր ղեկավարությունը անմիջապես ձեռնամուխ է եղել Գոհար Ենոքյանի պաշտպանությանը և պատգամավորական ստորագրահավաք սկսել նրան ազատ արձակելու պահանջով: Խնդիրը, ինչ խոսք, կարող է պայմանավորված լինել բացառապես մարդասիրական նկատառումներով՝ հաշվի առնելով նաև ձերբակալված Գոհար Ենոքյանի տարիքը: Բոլոր դեպքերում՝ իրադարձությունների զարգացումը մեծ հավանականությամբ կարող է դառնալ հայաստանյան ներքաղաքական որոշակի զարգացումների ինդիկատորներից մեկը և նախանշել, այսպես ասած, որոշակի ներքին շարժերի ակտիվացման փուլ:

Ի դեպ, այս տեսանկյունից հետաքրքրական է Հիմնադիր խորհրդարանի անդամների ազատ արձակման մասին որոշումը: Այս երկու իրադարձությունները՝ ազատ արձակումն ու նախկին պատգամավորի սպանության նախապատրաստման կասկածանքով նախկին մեկ այլ պատգամավորի ձերբակալությունը, իրար հետ չկապված իրադարձություններ են, սակայն զուգահեռ զարգացումներն իսկապես հետաքրքրական են՝ հաշվի առնելով ներքաղաքական կյանքի վրա ազդեցության պոտենցիալը երկու դեպքերում էլ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում