Խորհրդարանը քիչ առաջ սկսեց երրորդ ընթերցմամբ քննարկել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի նախագիծն ամբողջությամբ ընդունելու հարցը: Նախագծի հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարեց, թե օրենքում երկրորդից-երրորդ ընթերցում ժամանակահատվածում որոշակի խմբագրական փոփոխություններ են եղել, այլ ոչ թե բովանդակային կամ սկզբունքային փոփոխություններ: Այսքանով հարցի քննարկումն ավարտվեց, և հարմար պահի այն կդրվի ԱԺ քվեարկությանը:









































