Գերմանիայի իրավապահ մարմինները մի շարք դաշնային տարածքներում՝ ենթադրյալ աջ ծայրահեղականների հաստատություններում, խուզարկություններ են անցկացրել։ Ձերբակալվել է 4 մարդ։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով Գերմանիայի գլխավոր դատախազությանը։
Ձերբակալվածներից 3-ը տղամարդ են, 1-ը՝ կին։ Նրանք կասկածվում են Oldschool Society ահաբեկչական կազմակերպության ստեղծման և մզկիթներում ու փախստականների համար նախատեսված կենտրոններում ահաբեկչությունների ծրագրման համար։
Քննչական միջոցառումներում ընդգրկվել է իրավապահ մարմինների շուրջ 250 աշխատակից։









































