Յեմենում մարտի 26-ից սկսած խաղաղ բնակիչների շրջանում սպանվածների թիվն անցել է 646-ը, ասվում է երեքշաբթի օրը մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատարի վարչության տարածած հաղորդագրության մեջ: Այս մասին է գրում Interfax-ը:
Զոհվածների թվում ավելի քան 130 երեխա և 50 կին կա:
«Լուրջ վնասվածքներ են կրել նաև պետական ենթակառուցվածքները, այդ թվում նաև շատ շրջաններում տները»,- ասվում է զեկույցում:
Ինչպես նշվում է փաստաթղթում, Յեմենի տարածքում իրենց աշխատանքները ստիպված դադարեցրել են 300 կազմակերպություններ, որոնք օգնություն են ցուցաբերում սահմանափակ կարողություններով անձանց:














































