Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկա չի գտնվի միջոցառումներին՝ նվիրված Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի 70-ամյակին։ Այս մասին Interfax-ին հայտնել են Թուրքիայի դեսպանատան մամլո ծառայությունից։
«Մոսկվայում Հաղթանակի օրվա տոնակատարություններին Թուրքիան կներկայացնի Ռուսաստանում երկրի դեսպան Ումիթ Յարդըմը»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Ապրիլի վերջին Էրդողանը կտրուկ էր արձագանքել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Պուտինի ելույթին։ Կրեմլում, սակայն, հույս էին հայտնել, որ այդ հարցով տարաձայնությունները բացասաբար չեն անդրադառնա Մոսկվայի ու Անկարայի հարաբերությունների վրա։










































