Իտալիայի 7 քաղաքներում այսօր գործադուլ են անում ընդդեմ կրթական բարեփոխումների, որոնք առաջարկել է երկրի կառավարությունը՝ Մատեո Ռենցիի ղեկավարությամբ:
Քաղաքներում անցկացվում են երթեր ու միտինգներ, որոնց մասնակցում են դասախոսներ, ուսանողներ, ուսումնական հաստատությունների և արհմիությունների ղեկավարներ, հայտնում է Corriere della Sera-ն:
Բազմամարդ երթեր են անցկացվում Հռոմում, Միլանում, Պալերմոյում, Բարիում, Կալյարիում, Կատանիայում և Աոստայում:
Մասնավորապես, Հռոմում երթն սկսվել է առավոտյան ժ. 9:30-ին Հանրապետության հրապարակից:
Ակցիան ավարտվել է հայտնի Պիացցա դել Պոպոլոյում:
Օրինագիծը, որը նախատեսում է կրթական բարեփոխում, ներկայումս լսումներ է անցնում պատգամավորների պալատում: Այնուհետ այն քննարկման պետք է դրվի Սենատում:







































