Monday, 06 07 2026
«Ռոսատոմն» առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ԱԷԿ
ՀՀ ն հանձնառու է կառուցողականորեն քննարկելու և պարզաբանելու բոլոր հարցերը․ Փաշինյանը՝ Միշուստինին
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ռուսաստանի դեսպանին
Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 30 վագոն պրոպան գազ
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
16:50
Թեհրանում բացառել են Լիբանանում խաղաղության հնարավորությունն առանց Իրանի մասնակցության
Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
16:30
Հրավառության արկերը հարվածել են վայրէջք կատարող ինքնաթիռին
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը
Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին

Դրամի բարձր փոխարժեքը ոչ թե Կենտրոնական բանկի, այլ քաղաքական որոշում է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հարվարդի համալսարանի շրջանավարտ, Arrow Global Ltd ներդրումային ընկերության (ներդրումներ արտաքին շուկայում) տնօրեն Սամսոն Ավետյանը:

– Պարոն Ավետյան, վերջին օրերին դրամը դանդաղորեն, բայց կրկին սկսել է արժեզրկվել: Ինչի՞ հետևանք է այդ արժեզրկումը, թե՞ այդպես էլ պետք է լիներ:

– Կարծում եմ դրամի արժեզրկման դեպքում նշանակություն ունի Կենտրոնական բանկի ակտիվությունը, թե ինչքանով է շուկայում մասնակցում դրամի առքուվաճառքին: ԿԲ-ն կարծես թե ավելի շատ վաճառում է: Հայտնի է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում ԿԲ-ի պահուստները բավականին կրճատվել են, թեև վերջերս դրանք լրացվեցին տեղաբաշխված եվրոբոնդերից ստացված գումարներով: Բայց այդ պահեստավորված արտարժույթը հիմա էլ է վաճառվում, որպեսզի դրամի գինը հնարավորինս բարձր պահեն: Իհարկե, դա ԿԲ-ի որոշումը չէ, կարծում եմ, որ դա ավելի շատ քաղաքական որոշում է: Պարզապես չեմ կարծում, որ սա տնտեսապես ճիշտ քաղաքականություն է: Վարկ վերցնել, հետո արհեստականորեն պահել քո արժույթը, ինչը հետո կարող է շատ վատ անդրադառնալ: Դա սխալ քաղաքականություն է:

Նաև նշեմ, որ մոտակա ամիսներին, ինչպես նաև այս տարի ընդհանրապես, երկրից բավականին մեծ քանակությամբ տարադրամի արտահոսք է նախատեսվում՝ արտաքին պարտքի մարման, սպասարկման համար: Հավանաբար, շուկան տեղյակ է այդ մասին և դրա համար նախապատրաստվում է: Իսկ ինչ վերաբերում է դրամի ներկայիս փոխարժեքին, ապա այն, կարծում եմ, բարձր է: Եթե համեմատենք պետական պահուստների և արտահանման չափերը դրամի փոխարժեքի հետ, ապա հասկանալի կլինի, որ դրամը պահվում է ավելի բարձր արժեքով, քան թե պետք է լիներ: Համեմատության համար նաև կարող ենք ասել, որ մեր գործընկեր, մրցակից երկրների արժույթները ավելի շատ են արժեզրկվել, քան  այստեղ` դրամը: Եվ սա օրինաչափ չէ: Այնպես չէ, որ մեր տնտեսությունն ավելի ուժեղ է, դրա համար էլ մեր դրամի փոխարժեքը բարձր է: Հակառակը, մեր տնտեսությունն ավելի թույլ և խոցելի վիճակում է: Իսկ դրամի փոխարժեքը բարձր պահելով՝ մենք ավելի ենք թուլացնում մեր տնտեսությունը, արտաքին շուկաներում ավելի  շատ ենք կորցնում մրցակցությունը: Իսկ այդ քաղաքականությունը երկարաժամկետ կտրվածքով բացասական ազդեցություն է ունենալու մեր երկրի վրա:

– Կարծիքներ կային, որ իշխանությունները մտադիր էին դրամի փոխարժեքը բարձր պահել մինչև ապրիլի 24-ի միջոցառումները, իսկ դրանից հետո կրկին պետք է թողնեին, որ արժեզրկվեր: Մյուս կողմից՝ կարծիք կար, որ դրամի կայունացմանը նպաստում է այդ միջոցառումների շրջանակներում Հայաստան այցելած մարդկանց մեծ հոսքը: Որ նրանք այստեղ մեծ քանակությամբ արտարժույթ էին ծախսելու, որի արդյունքում դրամի արժեքն ինչ-որ ժամանակ օբյեկտիվորեն կայուն վիճակում կմնար:

– Այո, կարծում եմ, եղել է նման ազդեցություն, կա որոշակի վիճակագրություն, որ ծառայությունների ակտիվությունն ավելացել է: Պարզապես,  դա բավարար չէ, որ հնարավոր լինի շուկայում լրացնել արտարժույթի քանակը:

– Պարոն Ավետյան: Հնարավո՞ր է արտաքին առևտրաշրջանառության ավելի քան 28 տոկոս անկման պայմաններում ծառայությունների ոլորտում աճ գրանցել, ինչպես նշված է ԱՑԾ-ի եռամսյակային ցուցանիշներում: Արդյոք այս տվյալների միջև հակասություն չկա:

– Արտաքին առևտրաշրջանառությունն ընկել է նախ այն պատճառով, որ դրամը մեր մրցակիցների արժույթների համեմատ բարձր արժեք ունի: Նման պայմաններում մեր արտահանվող ապրանքներն անմրցունակ են դարձել: Իսկ ներկրումն ընկել է և դեռ էլի կընկնի: Մեզ համար կարևոր է, որ գոնե արտահանումը բարձրանա: Եթե հանկարծ նման միտում դրսևորվի, 7 արտահանման ու ներկրման տարբերությունը փոքրանա, դա զգալի կզարգացնի մեր տնտեսությունը: Հիմա էլ կան ոլորտներ, որտեղ որոշակի ակտիվություն կա՝ տուրիզմը, տեղեկատվական տեխնոլոգիաները: Սրանք երկարաժամկետ պոտենցիալ ունեցող ոլորտներ են: Բայց ներքին ակտիվությունն ու առևտրաշրջանառությունը շատ է թուլացել:

– Ձեր կարծիքով, ներկրումն ու արտահանումը դեռ որքան կշարունակվեն անկում ունենալ:

– Եթե մենք որևէ նոր նախաձեռնություն չցուցաբերենք` երկուսն էլ ընկնելու են: Հատկապես արտահանումը, որի դեպքում վարվող քաղաքականությունը ճիշտ չէ: Լավագույն դեպքում արտահանումը կակտիվանա, ներկրումը կմնա թույլ: Նորից եմ ասում, եթե մենք կարողանանք արտահանումն ակտիվացնել, տնտեսության մեջ կտեսնենք ներդրումներ, աշխատատեղեր կստեղծվեն: Եթե դա մենք չանենք, ապա ամեն ինչն է թուլանալու, և մենք տնտեսությունն աշխուժացնելու գործիքներ չենք ունենա:

– Բայց արտաքին առևտրի ոլորտում զարգացումները հիմնականում Ռուսաստանի տնտեսության զարգացումներով են պայմանավորվում: Եվ եթե ՌԴ-ի տնտեսության վիճակը շարունակում է վատանալ, Հայաստանի արտահանումն ինչպե՞ս կարող է ակտիվանալ:

– Հայաստանի արտահանումը հո չպետք է մի երկրից կախված լինի: Այո, գյուղմթերքը ՌԴ է արտահանվում, բայց պղնձամոլիբդենային հումքն այլ երկրներ է արտահանվում: Այսօր Հայաստանում մրցունակ է հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը: Այստեղ մեր մրցակցության հնարավորությունը շատ ավելի բարձր կարող է լինել: Եվ կարծում եմ, որ առայժմ տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև տուրիզմի ոլորտների զարգացման ուղղությամբ պետք է զբաղվել:

– Միջազգային կառույցներն այս տարի Հայաստանի համար տնտեսական անկում են կանխատեսում, բայց վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ տարին փակելու ենք մի քանի տոկոս աճով: Ձեր կարծիքով տնտեսական ա՞ճ, թե անկում ենք ունենալու:

– Վիճակագրությունը հետաքրքիր բան է, կարելի է տարբեր մեթոդներով մեկնաբանել: Գաղտնիք չէ, որ մեր տնտեսության զգալի մասը կազմում է գյուղատնտեսությունը: Բայց մեր երկրում այդ ոլորտի զարգացումը հիմնականում պայմանավորված է եղանակով: Եթե բախտներս բերի, եղանակը լավ լինի, ոլորտը կաշխուժանա: Բայց մենք 21-րդ դարում ենք, և տնտեսությունը, անգամ գյուղատնտեսությունը բախտի վրա պահելը ծիծաղելի է: Անգամ պետք է գյուղատնտեսության այն ոլորտները զարգացնել, որտեղ այդ ռիսկերը փոքր կլինեն: Հավանաբար, այս տարի լավ եղանակ է ակնկալվում, այդ պատճառով էլ հույս ունեն, որ գյուղատնտեսությունը աճ կունենա, իսկ դա իր հերթին տնտեսության համար ակտիվություն կապահովի: Բայց արդեն տնտեսությունը կառուցվածքային բարեփոխումների ենթարկելու ժամանակն է: Մենք չպետք է ամեն տարի սպասենք որ եղանակը լավ կլինի, գյուղատնտեսությունը աճ ունենա, իսկ դա կնպաստի տնտեսության աճին:

– Բայց որքան էլ այս տարի եղանակը լավ լինի,  գյուղատնտեսությունը կարո՞ղ է այնքան աճ գրանցել, որ տնտեսության համար աճ ապահովի: Չէ որ արտաքին առևտուրը մեծ անկում է գրանցել, ավելի մեծ չափով կրճատվել է տրանսֆերտների քանակը: Հայաստանի առանց այդ էլ ոչ զարգացած գյուղատնտեսությունը կարո՞ղ է փակել այս բացասական երևույթները:

– Ոչ, ես չեմ կարծում, որ գյուղատնտեսությունը կարող է այդ բոլոր բացասական դրսևորումները բալանսի բերել: Եվ, իսկապես, մեր այսօրվա տնտեսության համար տրանսֆերտները կարևոր նշանակություն ունեն: Բայց գյուղատնտեսությունը կունենա իր դրական նշանակութունը, եթե իսկապես, աճի:

– Այնուամենայնիվ,  Ձեր կարծիքով, Հայաստանն այս տարի տնտեսական ա՞ճ, թե անկում է գրանցելու:

– Դա պայմանավորված է միջազգային տնտեսության զարգացումներով: Եթե ՌԴ-ի տնտեսությունն աճի, Հայաստանում կարող է այդքան էլ մեծ շոկ չլինի, և մենք մեծ անկում չունենք: Բայց այսօր աշխարհում առկա միտումները դեռ անկումային են, և մենք դեռ չենք հասել այն սահմանին, որ ասենք, թե սա ամենավատ կետն է: Կարծում եմ, որ մենք այդ ցածր կետին դեռ չենք հասել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում