Կառավարությունը ոչ մի դեպքում չպետք է կեղծ հույսեր ներշնչի, որ Վրաստանն այսօր կդառնա կամ ԵՄ անդամ, կամ էլ մյուս տարի՝ ՆԱՏՕ-ի անդամ։ Նման կարծիք է հայտնել Վրաստանի արտգործնախարար Մայա Պանջիկիձեն:
Ինչպես հայտարարել է Պանջիկիձեն՝ ինքը չի ցանկանում, որ Վրաստանում անիրական սպասելիքներ լինեն՝ ԵՄ-ի կամ ՆԱՏՕ-ի հետ կապված:
«Ինձ երեկ հաղորդել են, որ Վրաստան են գալու Հյուսիսատլանտյան խորհրդի ներկայացուցիչներ: Դա տեղի կունենա շատ շուտով: Բացի այդ, այս տարի աշնանը, կկայանա նաև ռազմական կոմիտեի անդամների այցը, և դա ցույց կտա, որ ՆԱՏՕ-ն ողջունում է Վրաստանի առաջընթացն այդ ուղղությամբ: Ես մեծ հույս ունեմ, որ նշված գործընթացը իր դրական արտացոլումը կգտնի 2014-ի գագաթաժողովում» ,- ասել է Պանջիկիձեն:







































