Արաբական պետությունների լիգան լուրջ պոտենցիալ ունի և կարող է կարևոր դեր խաղալ սիրիական հակամարտության կարգավորման գործում՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը:
«Ըստ էության այս ողջ գործընթացում այն կարևոր խաղացողներից մեկն է: Դրա դիրքորոշումից շատ բան է կախված»,- RIA Novosti-ում կոնֆերանսի ժամանակ հայտարարել է նա:
Նրա խոսքով՝ այդ մոտեցումն ընկած է ԱՊԼ-ի հետ ՌԴ-ի երկխոսության հիմքում: Ռուսաստանը կարծում է, որ այդ կազմակերպությունը այլ առանցքային խաղացողների հետ կարող է կարևոր ներդրում ունենալ սիրիական ճգնաժամի կարգավորման ուղիների որոնումներում:









































