Վերջերս կատարված հետազոտության համաձայն՝ սմարթֆոնով տեքստեր հավաքելը աննշան վիրահատական միջամտությունների ժամանակ կարող է զգալիորեն թեթևացնել հիվանդի ցավը:
Կոռնելի համալսարանի ամերիկացի գիտնականները պարզել են, որ անծանոթների հետ նամակագրությունը տեղային անզգայացման ժամանակ 80%-ով նվազեցնում է այն բանի հավանականությունը, որ հիվանդը կխնդրի իրեն ներարկել հավելյալ ցավազրկողներ՝ հայտնում է Healthvesti-ն:
Մասնագետները անցկացրել էին փորձ կամավորների մասնակցությամբ, որոնք պետք է ենթարկվեին տեղային անզգայացմամբ վիրահատությունների:
Գիտնականները պարզել են, որ այն հիվանդները, որոնք չեն օգտագործել բջջային հեռախոսներ, գրեթե երկու անգամ ավելի շատ են ստացել հավելյալ ցավազրկողներ, քան նրանք, ովքեր խաղացել են Angry Birds կամ նամակագրություն են վարել ընկերոջ կամ ընտանիքի անդամների հետ (4 անգամ ավելի):
Տվյալ հետազոտությունը առաջին ապացույցն է այն բանի, որ տեքստային հաղորդագրությունները նպաստում են ցավի զգացման նվազմանը:







































