Monday, 29 06 2026
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին
2000-ականների փորձը շատ վատն էր․ վթարային շենքերը պետք է տեսնենք քանդված․ Ավինյան
10:50
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել հարվածները և հանդիպում անցկացնել Կատարում. Axios
Երևանցիների ընդհանուր շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի՝ 1998-ին արդեն հոտած պայմանագրին․ Ավինյան
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
Երևանի փողոցներն լայնանալու հնարավորություն չունեն․ Ավինյանը՝ շինաշխատանքների և խցանումների մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի՝ «Հայոց ցեղասպանության» վերաբերյալ որոշումը

Ինչ է սպասվում Սերժ Սարգսյանին Վաշինգտոնում

Սերժ Սարգսյանը այս շաբաթ կայցելի Վաշինգտոն, որտեղ մայիսի 7-ին տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Սարգսյանի վաշինգտոնյան այցը, սակայն, ուշագրավ է ոչ թե այս միջոցառման տեսանկյունից, այլ հայ-ամերիկյան հարաբերությունների:

Ըստ նախնական տեղեկությունների՝ այս այցելության ընթացքում Սերժ Սարգսյանի որևէ նշանակալից հանդիպում չի նախատեսվում: Ըստ տեղեկությունների՝ Ցեղասպանությանը նվիրված միջոցառմանը մասնակցելու հրավեր է հղվել նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, սակայն, մեղմ ասած, կասկածելի է, որ Օբաման ընդունի հրավերը։ Եվ պատճառը, իհարկե, այն չէ, որ Օբաման չի ճանաչել Ցեղասպանությունը կամ չի արտասանել այդ բառը ապրիլի 24-ի իր ուղերձում: Դա չէր կարող մասնակցության խոչընդոտ լինել: Ի վերջո Պուտինը Երևանում ցույց տվեց, որ կարելի է մասնակցել հիշատակի միջոցառումներին և չասել Ցեղասպանություն բառը: Խնդիրը այստեղ քաղաքական է և պետք է արձանագրել, որ հայ-ամերիկյան քաղաքական հարաբերությունները Ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո կարծես թե հայտնվում են որոշակի անկշռության վիճակում՝ հատկապես ռուսաստանյան հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզների հեղինակային հաղորդմանը Սերժ Սարգսյանի հարցազրույցի այն դրվագից հետո, երբ նա ըստ էության մեղադրանք հղեց ԱՄՆ-ին, որ շահերը ավելի բարձր է դասում, քան արժեքները:

Իրականում պաշտոնական Վաշինգտոնը Սարգսյանի այդ հայտարարությունը միգուցե նույնիսկ չի էլ նկատել, սակայն խնդիրը դա չէ, այլ այն, որ եթե Սարգսյանը իրեն թույլ է տալիս նման հայտարարություն անել ռուսական Առաջին ալիքի եթերում, սա ըստ էության նշանակում է, որ հայ-ամերիկյան հարաբերություններում քաղաքական առումով առաջացել է որոշակի անկշռություն, և Սերժ Սարգսյանն իրեն ոչնչով կաշկանդված չի համարում նման հայտարարություն անել:

Ինչով է պայմանավորված այս անկշռությունը՝ դժվար է ասել: Միամիտ կլինի կարծել, որ Սերժ Սարգսյանը սպասում էր Ցեղասպանության ճանաչում, որը չի եղել, և այս պատճառով նման վերաբերմունք է ցոցաբերում: Համենայնդեպս, դա կլիներ ծայրահեղ անլրջություն և նույնիսկ արկածախնդրություն: Չի բացառվում, որ Մոսկվան է նրա առաջ պահանջ դրել հանդես գալ որևէ կոշտ հայտարարությամբ ԱՄՆ հասցեին, հնարավոր է Սերժ Սարգսյանի ինչ-որ ֆինանսական ակնկալիքներ չեն արդարացել: Պատճառները կարող են տարբեր լինել, սակայն ակնհայտ է, որ քաղաքական մասով հայ-ամերիկյան հարաբերությունները մտել են որոշակի վակուումային փուլ:

Մյուս կողմից՝ սա միանգամայն սպասելի իրավիճակ է, որովհետև այդ հարաբերությունները քաղաքական բովանդակությամբ մինչ այժմ լցրել են Վաշինգտոնը՝ ըստ էության ջանալով ամեն կերպ լրացնել այն բացերը, այն անցքերը, որ բացվում են Հայաստանի ռուսիֆիկացված արտաքին քաղաքականության արդյունքում: Սակայն այս ամենը չի կարող անվերջ շարունակվել:

Պաշտոնական Երևանին միգուցե թվացել է, որ սա շատ հարմար ֆորմատ է՝ հայ-ամերիկյան հարաբերությունները կպահի Վաշինգտոնը, իսկ Երևանը կարող է շարունակել սպասարկել ռուսական քաղաքականության շահերը: Երկու առանցքային հարցերում ԱՄՆ-ը ցույց տվեց, որ այդպես շարունակվել չի կարող՝ նախ հայտարարվեց Հայաստանի մասով ֆինանսական դրամաշնորհային հատկացումները դադարեցնելու մասին, և ԱՄՆ-ը ըստ էության որևէ բան չփոխեց իր քաղաքականության մեջ Ցեղասպանության ճանաչման մասով:

Ազդակները տրված են, և ըստ երևույթին Վաշինգտոնում Սերժ Սարգսյանի առաջ կբացեն այս ազդակները ըստ էության՝ իհարկե մինչ այդ փորձելով մոտիկից հասկանալ, թե արդյոք ազդակները տեղ հասե՞լ են և ի՞նչ ազդեցություն են թողել: Որովհետև Պոզների հետ հարցազրույցը կարծես թե վկայում էր, որ պաշտոնական Երևանը դեռևս գտնվում է ընկալման, այսպես ասած, ավանդական ռեժիմում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում