Փորձագետների տվյալներով՝ այս բացահայտումը կարող է օգնել պարզելու նացիստների՝ մինչև 2-րդ համաշխարհային պատերազմի ավարտը խնայողությունների հետքերը:
Անտեր հաշիվները ի հայտ են եկել նոր շվեյցարական օրենքի շնորհիվ, ըստ որի՝ առնվազն 60 տարի առաջ բացված և 50 տարի չօգտագործված հաշիվների մասին տեղեկատվությունը հրապարակվում է:
Չօգտագործված հաշվիվների հարցը շատ սուր թեմա էր Շվեյցարիայում այն բանից հետո, երբ 90-ական թվականներին Միջազգային հրեական կոնգրեսը կոչ արեց շվեյցարական բանկերին վերադարձնել Հոլոքոսթի զոհերի ակտիվները:
«Բանկային գաղտնիք» հակացությունը Շվեյցարիայում մտցվել է 1937 թվականին, երբ նացիստները Գերմանիայում բռնագանձում էին հրեական ընտանիքների փողերը: Այդպիսով նրանք հնարավորություն ստացան դուրս բերել և թաքցնել իրենց ֆինանսական կուտակումները:










































