Լոս Անջելեսում ու դրա մերձակայքում տեղի է ունեցել երկրաշարժ, ինչի հետևանքով բազմաթիվ շենքեր տատանվել են, իսկ բնակիչները՝ արթնացել, հայտնում է Associated Press-ը:
3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել Լոս ԱՆջելեսում՝ տեղի ժամանակով ժ. 4:17-ին (Երևանի ժամանակով՝ 15:07-ին), հայտնել են ԱՄՆ երկրաբանական ծառայությունից (USGS):
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Վյու-Պարկ-Վինձոր-Հիլզ շրջանից 1 կմ հեռավորության վրա:
Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան:
4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը համարվում է ոչ ուժեղ, սակայն կարող է վտանգավոր դեպքեր առաջացնոլ կամ աննշան վնասել ենթակառուցվածքները:










































