«Շուհուդա Բադր» զինված խմբավորման գրոհայինները մայիսի 2-ին պարբերաբար հրակոծում են Սիրիայի հյուսիսային մայրաքաղաք Հալեպի բնակելի թաղամասերը` համազարկային կրակի ռեակտիվ սարքավորումներով: Քաղաքային ոստիկանությունում գտնվող աղբյուրը հայտնել է, որ նրանց արձակած արկերը պայթել են Աշրաֆի, Մադան, Էլ-Հալիդի փողոցներում և Էս-Սաբիլ շրջանում: 12 մարդ է զոհվել, այդ թվում` 3 երեխա: Այս մասին գրում է TASS-ը:
Գրոհայինները կրակ են բացել Բանի-Զեյդ վայրից: Հինգշաբթի օրը գնդակոծվել է Սաադալի էլ-Ջաբիրի քաղաքային այգին, որի հետևանքով 8 մարդ է զոհվել:








































