Իրանի Գերագույն դատարանը մահապատիժ է սահմանել երկրի պատմության մեջ խոշորագույն բանկային մեքենայության մեջ մեղադրվողների դեմ: Ավելի վաղ դատարանը 4 տղամարդկանց մեղավոր էր ճանաչել կեղծ փաստաթղթերով 2.5 մլրդ դոլար վարկի ստացման մեջ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Եվս մեկ ամբաստանյալի դատապարտել են ցմահ ազատազրկման, բանկային ոլորտի խարդախության գործի մյուս մասնակիցները ավելի փոքր ժամկետներ են ստացել: Ընդհանուր առմամբ գործով 39 մարդ էր ձերբակալվել, որոնց շարքում կային մի քանի պաշտոնյաներ և փոխնախարարներ: Անցած տարի Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հերքել է մեղադրանքը, համաձայն որի՝ այդ խարդախությանը մասնակցել է նաև կառավարությունը:









































