Ստոկհոլմի համալսարանի գիտնականները խորհուրդ են տալիս որպես աղանդեր ընտրել այնպիսի քաղցրավենիքներ, որոնք մեծ վերականգնողական պոտենցիալ ունեն: Այս մասին գրում է Direct-press.ru-ն:
Ըստ գիտնականների՝ առավել օգտակար են մուրաբան և մարմելադը: Օրգանիզմի վրա դրանց բարերար ազդեցությունը բացատրվում է դրանցում պեկտինի բարձր պարունակությամբ:
Կենդանիների վրա անցկացված փորձի արդյունքում գիտնականները համոզվել են, որ մարմելադը կարող է բարելավել թունաքիմիկատների պատճառով վնասված լյարդի վիճակը նույնիսկ հեպատիտի դեպքում:









































