Թբիլիսիի Sheraton Metechi Palace հյուրանոցում ընթանում է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հանդիպումը գործարարների հետ: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայնը», հանդիպմանը ներկա են նաև կառավարության անդամներ:
TBC Group-ի նախագահ Մամուկա Խազարաձեն հանդիպումից առաջ ասել է, որ քննարկվել են մասնավորապես ռազմավարական հացեր:
Խազարաձեն նշել է, որ գործարարների համար կարևոր են հանդիպումները իշխանությունների ներկայացուցիչների հետ, կառավարությունը պետք է կապեր պահպանի ձեռնարկատերերի հետ:
«20 տարի է՝ բիզնեսը բախվում է խնդիրների հետ, արդեն ժամանակն է վերացնել այդ խնդիրները: Վրացական բիզնեսը քիչ թե շատ եղել է ճնշման ներքո: Այս ամենն արդեն հարթվել է, և այսօր, հավանաբար, խոսք կլինի ներդրումներ գրավելու և բիզնեսի զարգացման համար ձեռնարկվող քայլերի մասին»,- ասել է Խազարաձեն:







































