Նախօրեին ելույթի ժամանակ ընկած Բրիթնի Սփիրսը բժիշկների խորհրդով Լաս Վեգասում 2 համերգ չեղյալ է հայտարարել:
«Սփիրսն ավելի ուշ ժամկետների է տեղափոխել իր համերգները, որոնք պետք է տեղի ունենային մայիսի 1-2-ը»,- հայտնում է Billboard ամսագիրը:
Երգչուհու շոուն տեղի էր ունենում «Պլանետա հոլիվուդ» հյուրանոց-խաղատանը:
33-ամյա երգչունին ոլորել էր ոտքն ու ընկել 1999թ. You Drive Me Crazy սինգլի կատարման ժամանակ:
Շոուի ավարտից հետո նա համացանցում իր էջում տեղադրել է հաղորդագրություն, որ իրեն լավ է զգում, և բոլոր համերգները կանցկացվեն գրաֆիկին համապատասխան: «Սակայն պարզվել էր, որ վնասվածքն ավելի լուրջ է, քան համարվում էր»,- նշում է ամսագիրը:
Կալիֆոռնիական ԶԼՄ-ներում հայտնվել էր տեղեկություն, որտեղ երգչուհին տեղաշարժվում է ձեռնափայտի օգնությամբ:








































