Ներկայիս Թուրքիայի Սվազ (Սեբաստիա) նահանգի Չընարլը գյուղի 93-ամյա բնակիչ Ահմեթ Քոջան թուրքական «Ռադիկալ» պարբերականի հետ զրույցում հայտնել է, թե իբր տեղեկություններ ունի այն մասին, որ 1915-16 թվականներին մի հայ բժիշկ 40 թուրք զինվորի է թունավորել։
«16 տարեկանից օրագիր եմ պահում, որում տեղ են գտել նաև 1915-16 թվականների իրադարձությունները։ Ես տեղեկություններ ունեմ այն մասին, թե ինչպես մի հայ բժիշկ թույն ներարկելու միջոցով այդ տարիներին շուրջ 40 թուրք զինվորի սպանեց։
Պապս ու հայրս անգամ ինձ ցույց են տվել, թե որտեղ են թաղվել այդ թուրք զինվորները։ Պետք է նշեմ, որ հետագայում հայ բժիշկն ընդունել է իր մեղքը», – ասել է թուրք ծերունին։







































