Հարվարդի և ԱՄՆ Հյուսիսարևմտյան համալսարանի գիտաշխատողները հայտարարել են, որ կարող են ԴՆԹ հետազոտության միջոցով մարդու օրգանիզմում քաղցկեղի առաջացումը կանխագուշակել դրա զարգացումից 13 տարի առաջ: Հետազոտողները վստահեցնում են, որ կանխատեսման ճշգրտությունը 100% է, գրում է The Telegraph-ը:
Ուսումնասիրելով թելոմերների՝ քրոմոսոմների վերջնամասերի մաշվածության չափն ու արագությունը՝ հետազոտողները կարողացել են 100% հավանականությամբ ախտորոշել քաղցկեղը:
Փորձերի արդյունքները ցույց են տվել, որ թելոմերները, որոնք քրոմոսոմները պաշտպանում են քայքայումից, քաղցկեղի հակված մարդկանց դեպքում շատ ավելի արագ են մաշվում ու մասնատվում, քան սովորական մարդկանց դեպքում: Թելոմերերի հենց այդ հատկությունն է ախտորոշման հիմքում: Հետաքրքիր է, որ թելոմերերի բարակելու գործընթացը դադարում է ուղիղ 4 տարի առաջ այն բանից, երբ քաղցկեղն անցնում է զարգացման ակտիվ փուլ:
«Թելոմերերի աճի և բաժանման այդ գործընթացը հասկանալը կարող է յուրատեսակ կենսաբանական մարկեր դառնալ քաղցկեղի ախտորոշման գործում»,- պատմում է բժիշկ Լիֆանգ Հոուն:
Փորձերի ընթացքում գիտնականները 13 տարի հետևել են 792 մարդու: Ավելի քան 135 մասնակցի ախտորոշել են քաղցկեղի, ներառյալ՝ շագանակագեղձի, մաշկի, թոքերի քաղցկեղի և լեյկեմիայի հակվածություն:









































