ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Սկսվում է մի իսկապես կարևոր գործընթաց, որն ըստ էության բաց հրավեր է յուրաքանչյուրին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հիմա արդեն մի միջավայր է, ուր տեղի են ունենում լրջագույն բովանդակային բանավեճեր, որոնք բնույթով ինտելեկտուալ են, ձևով՝ կրքոտ, էության մեջ սկզբունքային:
Մենք չենք ուզում ձևավորել մի միջավայր, որը զերծ է հակասություններից: Մենք ուզում ենք ձևավորել մի միջավայր, որտեղ հակասությունները լուծվում են իրար լսելու, փոխադարձ հարգանքի, փաստերի ու փաստարկումների միջոցով: Հույս ունեմ Ձեզնից շատերը կմիանան այս չափազանց կարևոր և ապագայի առումով վճռորոշ խոսակցությանը»:







































