Սոֆիայում Իրանի դեսպան Նորուզին Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է «հարություն տալ» Nabuccօ գազատարի նախագծին: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
Հանդիպմանը ներկա են գտնվել Բուլղարիայի փոխվարչապետ Տոմիսլավ Դոնչևը, արտգործնախարար Դանիել Միտովը և էներգետիկայի նախարար Տեմենժուկա Պետկովան:
Նորուզին նշել է, որ այդ թեման արծարծվել է երկու երկրների վերաբերյալ այլ հարցերի շուրջ հանդիպումների ընթացքում և հավելել, որ Իրանը «Բուլղարիայում գազի բաժանարար կենտրոն ստեղծելու գաղափար ունի», որի միջոցով Իրանը Եվրոպա բնական գազ կմատակարարի:







































