Մեծ Բրիտանիայի տարածքային ջրերում ձերբակալվել է ավելի քան 3 տոննա կոկային տեղափոխող նավը: Դրա ընդհանուր արժեքն ավելի քան 500 մլն ֆունտ ստեռլինգ է (767 500 000 ԱՄՆ դոլար): Անձնակազմի 9 անդամները` բոլորը Թուրքիայի քաղաքացիներ, ձերբակալվել են: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
Նավը նկատել և կանգնեցրել են Աբերդինից (Շոտլանդիա) 100 մղոն արևելք: Ձերբակալման օպերացիան իրականացրել են արքայական ռազմածովային ուժերն ու սահմանապահ ծառայությունները: «Համալ Զանզիբար» կոչվող նավը տարվել է Աբերդինի նավահանգիստ, որտեղ հետախուզվել է նաև Շոտլանդիայի ոստիկանության կողմից:
Ազգային քրեական գործակալության ներկայացուցիչ Ջոն Մաքհովանի խոսքերով` հետախուզության արդյունքում հայտնաբերվել է ուղեբեռը «Մեծ Բրիտանիայում A դասի թմրանյութի առգրավմամբ»:








































