Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը «Լեսթեր»-ի հետ երեկ կայացած խաղում գոլային փոխանցում է կատարել Ռամիրեսին:
Այդ գոլային փոխանցումն իսպանացի ֆուտբոլիստի կատարմամբ 17-րդն էր ընթացիկ մրցաշրջանում:
Միայն 2 ֆուտբոլիսներ են Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկ մրցաշրջանում ավելի շատ գոլային փոխանցումներ կատարել՝ Ֆրենկ Լեմպարդը՝ 2004/05թթ մրցաշրջանում (18 փոխանցում) և Տիերի Անրին՝ 2002/03թթ մրցաշրջանում (20 փոխանցում):







































