Երևանի 8/31 ընտրատեղամասում այս պահին ընթանում է քվեաթերթիկների հաշվարկը: Թեկնածուներից Րաֆֆի Հովհաննիսյանի ձայնները զգալիորեն գերազանցում են Սերժ Սարգսյանի օգտին տրված ձայններին: Նրանցից բավականին հետ է մնում Հրանտ Բագրատյանը:
Սերժ Սարգսյանի վստահված անձ Վրեժ Հարությունյանը «Առաջին լրատվական»-ի հարցին, ՀՀԿ-ն լավ չի՞ աշխատել ընտրատեղամասում՝ նշեց, որ ՀՀԿ-ն աշխատել է իր անդամների, ժողովրդի հետ, բայց ժողովուրդն է որոշում, թե ում տա իր ձայնները:
Նրա խոսքով ընտրատեղամսում մեծ մասը կազմում են սեփական տների բնակիչները, իսկ նրանք կոմունալ և կենցաղային ավելի շատ խնդիրներ ունեն, բողոքավոր զանգված են:
Հարությունյանը նշեց, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ այս ընտրատեղամասում ԲՀԿ-ն 16 ձայնով հաղթել էր ՀՀԿ-ին:







































