Դրամատիկական դերերի կատարմամբ հայտնի Քրիստոֆ Վալցը, ով ամերիկյան Saturday Night Live շոուում հանդես է եկել տարբեր կերպարներով, այժմ էլ կխաղա վերջերս հրաժարական տված Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ի դերում:
Շոուի ստեղծողները երևակայել են, թե թոշակի անցնելուց հետո ինչպես է Պապն իր հանդերձանքով խանութ գնում, սովորում բլիթներ պատրաստել, իսկ հետո փորձում է վճարել կոմունալ ծառայությունների դիմաց:
Վալցը կարող է իրեն նման բաներ թույլ տալ, քանի որ Տարանտինոյի վերջին՝ «Ազատագրված Ջանգոն» ֆիլմում իր դերի համար նա «Ոսկե գլոբուս»-ի է արժանացել:









































