Առաջին մարդու` Յուրի Գագարինի տիեզերք թռչելու 50-ամյակի կապակցությամբ, Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի խորհրդանիշ «Միզող տղան» «հագել է» տիեզերագնացի սկաֆանդր: Այս նախաձեռնության հեղինակը Բելգիայի ռուսալեզու կազմակերպությունների ֆեդերացիան է,- հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:
Ինչպես գործակալությանն ասել է Բրյուսելի բուրգոմիստր Ֆրեդի Թիլեմանսը տիեզերագնացության միջազգային օրվա կապակցությամբ Բրյուսելի քաղաքապետարանում կազմակերպված ընդունելության ժամանակ, «մարդու առաջին թռիչքը տիեզերք անջնջելի հետք է թողել այն մարդկանց հոգիներում, ովքեր վերապրել են այդ իրադարձությունը»:
Սկաֆանդրը, որը հագցրել են արձանին, Բրյուսելին են նվիրել ռուս տիեզերագնացներ Սերգեյ Զալետինը, Յուրի Լոնչակովը և Ալեքսանդր Լազուտկինը դեռ 2003 թ.:









































