ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) ահաբեկչական կազմակերպության գրոհայինները Իրաքի Սալահ-էդ-Դին գավառում հասարակայնորեն սպանել են երկրի 11 քաղաքացու: Այս մասին հաղորդում է Press-TV-ն:
«Հանցագործությունը տեղի է ունեցել Իրաքի հյուսիսային գավառներից մեկում` Սալահ-էդ-Դինում: Բոլոր սպանված տղամարդիկ շիա աշխարհազորայինների շարքերից էին, որոնք կռվում են Իրաքի բանակի կողմից` ընդդեմ ԴԱԻՇ-ի»,- ասվում է հաղորդագրությունում:








































