Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում միաձայն ընդունվեց «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ» ԱԺ հայտարարությունը:
Նախագծով ԱԺ-ն, երախտագիտություն հայտնելով Հայոց ցեղասպանությունը ճանաչած և դրա ժխտումը քրեականացնող օրենքներ ընդունած պետությունների խորհրդարաններին, կառույցներին ու միջազգային կազմակերպություններին, կոչ է անում բոլոր երկրների խորհրդարաններին, միջխորհրդարանական և միջազգային կազմակերպություններին պաշտոնապես ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն:









































