Հնդկաստանի արևելյան գյուղերից մեկի տասնյակ բնակիչներ ավերել են պետական հիվանդանոցի շենքը և հրկիզել մի քանի ավտոմեքենա այն բանից հետո, երբ պարզվել է, որ բժշկական հաստատությունում իրենց օգնություն ցուցաբերող չկա: Այս մասին գրում է BBC-ն:
Հիվանդանոց էին դիմել ավտովթարից տուժած ուսանողները: Վթարի հետևանքով 5 մարդ մահացել էր, 6-ը՝ վիրավորվել:
Ողջ մնացածներին հասցրել էին հիվանդանոց, որտեղ, պարզվել էր, ոչ մի բժիշկ չկա:
Ավելի ուշ ուսանողներին տեղափոխել էին այլ հիվանդանոցներ: Իրավապահ մարմինները հետաքննում են դեպքը:







































