Կատալոնական «Բարսելոնա»-ի բուժանձնակազմը համաձայնություն է տվել Անդրես Ինյեստայի՝ ՊՍԺ-ի հետ պատասխան խաղին մասնակցությանը:
Կիսապաշտպանը թիմերի առաջին խաղում մեջքին ստացած ցավալի հարվածից հետո բաց էր թողել Լա Լիգայի 32-րդ տուրում կայացած «Վալենսիա»-ի հետ խաղը (2:0):
30-ամյա իսպանացին չէր կարողացել շարունակել հանդիպումն ու փոխարինվել էր 53-րդ րոպեին: «Բարսելոնա» – ՊՍԺ խաղը կայանալու է վաղը՝ ապրիլի 21-ին:







































