ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Բոնիտա Բիչ քաղաքի բնակիչը ցնցվել է՝ իր բակում կենդանի շնաձուկ տեսնելով, հայտնում է NBC-ն: Բանն այն է, որ Ֆլորիդայի մերձափնյա շրջանում որոշ տներ այնքան մոտ են ջրին, որ դրանց բնակիչները կարող են իրենց հետնաբակ դուրս գալով՝ փաստացի լողափին հայտնվել:
Ստորև բերված կադրերում երևում է, թե ինչպես է հսկայական գիշատիչ ձուկը լողում բնակելի տներին վտանգավոր մոտ հեռավորության վրա: Հեղինակի անունը չի հաղորդվում, սակայն նա չափազանց անհանգստացած է տեղի ունեցածից:
Ամերիկացու խոսքով՝ շնաձկներին ինչ-որ մեկը կերակրում է: Օպերատորն անանունության պայմանով լրագրողներին պատմել է իր ենթադրությունները, որ իր որոշ հարևաններ «իրենց անպատասխանատու են պահում»:









































