Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կրոնի հարցում հանդես է եկել ի պաշտպանություն Charlie Hebdo շաբաթաթերթի:
«Ֆրանսիայում վաղուց կարելի է հումորով վերաբերվել կրոնի հարցերին: Այդպիսին է մեր ավանդույթը: Համարվել է, որ կրոնը ինչ-որ ուժ է, որը բացասական ազդեցություն է թողնում անձնական կյանքի վրա: Այդ պատճառով էլ Ֆրանսիայում հիմա գոյություն ունի կրոնի վրա ծիծաղելու իրավունք, իսկ օրենսդրության մեջ, ի տարբերություն այլ երկրների, չկա օրենք, որը հետապնդում է սրբապղծության համար»,- հայտարարել է Օլանդը Canal+ հեռուստաալիքի եթերում:
«Արգելված են միայն կրոնական կամ մեկ այլ հիմքի վրա ատելության կոչերը: Հենց այդ պատճառով, երբ որոշակի կասկածներ առաջացան Charlie Hebdo-ի հրապարակումների ու ծաղրանկարների հանդեպ ու ամսագրին դատի տվեցին, այն չդատապարտվեց»,- ընդգծել է նա:









































