Random House հրատարակչությունը հայտարարել է, որ իրեն դատի են տվել Յոզեֆ Գեբելսի՝ Ադոլֆ Հիտլերի ժամանակներում Գերմանիայի պրոպագանդայի նախարարի ժառանգության իրավատերերը: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Ընկերությունը պատրաստվում է հրատարակել քաղաքական գործչի նոր կենսագրությունը, բայց հրաժարվում է վճարել նրա օրագրերի մասերի օգտագործման համար:
Ընկերության իրավաբանը The Guardian-ին տված հարցազրույցում ասել է, որ մյուս հրատարակիչները, հնարավոր է, դրանց համար որոշակի գումար վճարել են, բայց Random House-ը վստահ է, որ պետք չէ վճարել դատապարտված նացիստական ռազմական հանցագործին մեջբերելու համար:









































