Wednesday, 24 06 2026
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին

Րաֆֆի Հովհաննիսյանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդներին ներկայացրել է իր շտաբի արձանագրած խախտումները

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար դեսպան Հայդի Թալիավինիի և առաքելության այլ ներկայացուցիչների հետ այսօր կայացած հանդիպման ընթացքում ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրել է նախընտրական ժամանակահատվածում իր և իր ընտրական շտաբի արձանագրած խախտումները: Նշվեց, որ այսօր շեշտակի ավելացել են ընտրակաշառքների բաժանման մասին ահազանգերը: Այդուհանդերձ Րաֆֆի հովհաննիսյանը վստահություն հայտնեց, որ «Ընտրակաշառքի զանգվածային տարածումը չի կարող կասեցնել հայ ժողովրդի մոտալուտ հաղթանակը և Նոր Հայաստանի կայացումը»: Դեսպան Թալիավինիի նշեց, որ իրենք ուշադիր հետևում են ընտրարշավի ընթացքին և միջանկյալ ամփոփագրերից զատ ընտրություններից հետո հանդես կգան ամփոփ և ամբողջական զեկույցով:

Ստորև ներկայացնում ենք փետրվարի 15-ի ժ. 18:00-ի դրությամբ Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբի արձանագրած ահազանգերը:

1. Մի քանի ահազանգ կա Գյումրիից` ընտրակաշառք բաժանելու դեպքերի վերաբերյալ: Ընտրակաշառքի առաջարկով մտել են անգամ Գյումրու “Ժառանգություն” կուսակցության ակտիվիստներից մեկի տուն:

2. Վանաձորից քաղաքացին, ով չցանկացավ ներկայանալ ահազանգել է, որ այսօր Վանաձորի քիմկոմբինատին հարող թաղամասում, նախկին Մարքսի փողոցի վրա սկսել են բաժանել ընտրակաշառք` 4 հոգի ընտրող ունեցող ընտանիքին տրվում է 30000 դրամ ընտրակաշառք` Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելու համար: Բաժանում է ոմն թաղային հեղինակություն Սերոժիկ:

3. Նույն քաղաքացին հայտնում է, որ Լոռու մարզի Սարալ գյուղից իր ազգականը ասել է, որ ՀՀԿ ներկայացուցիչները դռնեդուռ հավաքում են գյուղից բացակայողների անունները, որոնց փոխարեն 9-րդ ձևով պատրաստվում են քվեարկեցնել այլ անձանց` Սերժ Սարգսյանի կողմնակիցներին:

4. Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը այսօր հավաքում է քաղաքապետարանում Սերժ Սարգսյանի տեղի շտաբերի ղեկավարներին` ընտրակաշառքների համար հատկացվող գումարները բաշխելու համար:

5. Էջմիածնի թիվ 9 դպրոցում ժ. 15.00-ի դրությամբ բացահայտորեն ընտրակաշառք են բաժանել` Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելու համար:

6. Թալինում և շրջակա գյուղերում տարբեր առիթների անվան տակ վերցնում են քաղաքացիների անձնագրերի պատճեները՝ սկսած բանկային հաշիվներ բացելուց, հեռախոսաքարտ տրամադրելուց, աղբաթափման պայմանագրերից, սոցիալական փաթեթի պայմանագրերից, անձնագրային բաժնի կողմից տրվող լրացուցիչ ցուցակներով ընտրելու իրավունքի մասին տեղեկանքից (անձնագրային սեղաններում հսկայական հերթեր են)… մինչև հիմնարկ-ձեռնարկություններում հպատակված աշխատակիցների ցուցակները՝ յուրաքանչուր ցուցակում համապատասխան պատասխանատուի կոորդինատներով։

7. Թալինի ՀՀԿ շտաբներում պատրաստվում են ԳՈՒՆԱՎՈՐ ԳՐԻՉՆԵՐ` ընտրակաշառված քաղաքացիների և սպառնալիքների ներքո ընտրող քաղաքացիների քվեարկությունը վերահսկելու նպատակով:

8. Մի քաղաքացի ահազանգել է, որ Երևանի Սասունցի Դավիթ կայարանի մոտակայքում գտնվող վուլկանիզացիայում ընտրակաշառք են բաժանում` Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելու դիմաց:

9. Մեկ այլ քաղաքացի հայտնում է, որ Թալինի շրջակա գյուղերում սկսել են ընտրակաշառք բաժանել:

10. Մասիսի Ղուկասավան գյուղից ահազանգ կա, որ գյուղապետարանի աշխատակիցները շրջում են գյուղով և ընտրակաշառք են բաժանում` մեկ ընտրողին 15.000 դրամ:

11. Մի քաղաքացի Վանաձորի կամավորներին հայտնել է, որ իրեն տեղեկացրել են, որ Լոռու մարզի ամբողջ տարածքում փետրվարի 17-ին օրվա երկրորդ կեսին պետք է բաժանվի ընտրակաշառք Սերժ Սարգսյանին ընտրելու համար:

12. Մի քաղաքացի հայտնել է, որ Մուշական գյուղի գյուղապետարանը միաժամանակ հանդիսանում է Սերժ Սարգսյանի ընտրական շտաբ: Հայտնել են Էրեբունի համայնքի կամավորները:

13. Հրանույշ Մ.-ն Ֆեյսբուքից հաղորդում է. «Բարև Ձեզ: Վանաձորում հիմա խայտառակություն է, մարդիկ այլ հասցեներում գրանցվում են, որպեսզի իրենց էլ փող հասնի, քանի որ եթե մեկ բնակարանում բնակվում է 3-ից քիչ մարդ, ապա իրենց չեն տալիս: Մարդկանց երթուղայիններով տանում են շտաբ, դռները փակում, փողը բաժանում՝ իբր այդ մարդիկ հանրապետականի ակտիվիստներ են ու դա օժանդակություն է նրանց ընտանիքներին: Յուրաքանչյուր ընտանիքի համար նախատեսված է 30000 դրամ:»

14. Արթուր Վ.-ն Ֆեյսբուքից հաղորդում է. «Այսօր ես տեղեկացա, որ Նոր Նորքի բոլոր դպրոցներում բաժանվել է 15.000-ական դրամ յուրաքանչյուր աշխատակցին` Սերժ Սարգսյանին ընտրելու դիմաց:

15. Արման Շ-ն Ֆեյսբուքից հաղորդում է, որ Շիրակի մարզի գյուղ Սառնաղբյուրում գյուղապետն ու իր քարտուղարը 5000-ական դրամ են բաժանում գյուղացիներին` Սերժ Սարգսյանին ընտրելու համար:

16. Արմեն Վ-ն Ֆեյսբուքից հաղորդում է, որ Չարենցավանում երեկ գիշերը ընտրակաշառք են բաժանել Սերժ Սարգսյանի օգտին` մեկ անձին 7500 չափով:

17. Կարեն Տ-ն Ֆեյսբուքից ահազանգել է, որ Ավանի անձնագրային բաժին ընդմիջման ժամերին մի խումբ մարդիկ են մտել` ձեռքներին եղել են հարյուրավոր անձնագրերի պատճեներ և անձնագրեր: Ապա այդ խումբը դուրս է եկել արդեն առանց անձնագրի պատճեների:

18. Մի քաղաքացի ժ. 17.00-ին զանգահրեց Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբ, և չցանկանալով ներկայանալ հետապնդումից խուսափելու համար, նշեց, որ Կոտայքի մարզում սկսել են ընտրակաշառք բաժանել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում