Տարեկան մոտ 66 հազար մարդ է մահանում շների կողմից տարածված կատաղությունից: BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ այսպիսի եզրակացության են եկել Կատաղության վերահսկողության գլոբալ դաշինքի հետազոտողները:
Ըստ փորձագետների՝ համաշխարհային հասարակությունը պետք է մանրակրկիտ վերահսկի շների պատվաստումը. դա հատկապես վերաբերում է եկամտի ցածր մակարդակ ունեցող երկրներին:
Կատաղությունը, որպես կանոն, փոխանցվում է թքի միջոցով՝ վարակված կենդանու կծոցից հետո:
Դաշինքը խորհուրդ է տալիս կատաղության դեմ պատվաստումներն ավելի հասանելի դարձնել: Մասնագետների գնահատմամբ՝ այդ առումով ամենածանր իրավիճակը Հնդկաստանում է, որտեղ ամեն տարի կատաղությունից 20 հազար մարդ է մահանում:








































