Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ, մայիսին Ստամբուլում կայանալու է ՄԱԿ-ի թույլ զարգացած երկրների 4-րդ կոնֆերանսը:
Դրան մասնակցելու համար հրավերներ են ուղարկվել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին, Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին, Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիին և, վերջապես, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին:
Կոնֆերանսը կայանալու է մայիսի 9-13-ն ընկած ժամանակահատվածում: Դրան մասնակցելու են 50-60 երկրներ և մոտ 100 նախարարներ:







































