Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի շրջանակներում ՊՍԺ-ի նկատմամբ մրցաշարի պատմության մեջ երկրորդ թիմն է, որը հատել է 400 գոլերի սահմանը:
Երեկ Փարիզում կայացած հանդիպումն ավարտվել է «Բարսելոնա»-ի` 3:1 հաշվով հաղթանակով: Լուիս Սուարեսի դուբլին և Նեյմարի գոլին փարիզցիները պատասխանել են Գրեգորի վան դեր Վիլի հարվածով, որը դիպել է Ժերեմի Մատյեին և հայտնվել դարպասում:
Այս խաղից հետո կատալոնական ակումբն իր ակտիվում 401 գոլ է խփել Չեմպիոնների լիգայում: Այդ ցուցանիշով առաջատար է Մադրիդի «Ռեալ»-ը:






































