«Լրատու»-ի աղբյուրները այսօր հայտնել են, որ Լիբանանի «Հայաստան Համայկակական Հիմնադրամ»-ի մարմնի գործադիր խորհրդի պատվիրակությունը երեկ այցելել է Կիլիկիո կաթողիկոսության Անթիլիասի նստավայր, ուր հանդիպում է ունեցել Արամ Ա. Վեհափառ Հայրապետի հետ:
Հանդիպման ավարտին պատվիրակությունը Վեփափառ Հայրապետին փոխանցել է 100 հազար Ամերիկյան դոլարի վճարագիր:
Նշենք նաև որ այս գումարը հավաքված էր անցյալ դեկտեմբերին տեղի ունեցած Ռադիոտոնի ընթացքում և ամբողջությամբ պիտի տրամադրվի սիրիահայության:







































