Եվրախորհրդարանում այսօր՝ ապրիլի 15-ին, Երևանի ժամանակով ժ. 17:00-ից, անցկացվում են քննարկումներ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման հարցի շուրջ: Քննարկումներին կհաջորդի նաև բանաձևի քվեարկությունը:
Բրյուսելի Հայ դատի գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին, որ օրակարգում կան ևս մի քանի այլ հարցեր, որոնք դրված են քվեարկության, և հավանական է, որ Ցեղասպանության մասին բանաձևի քվեարկությունը կլինի ժամը 17:30-ին:
Թուրքիայում այս օրերին բանաձևի ընդունման հետ կապված իրական խուճապ է: Թուրքիան մտադիր է հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի Եվրախորհրդարանը չընդունի Ցեղասպանության հետ կապված բանաձև: Թուրքիայի պաշտոնատար անձինք մեկնել են Ստրասբուրգ՝ հանդիպելու Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ:
Բանաձևի ընդունման հետ կապված այլ մանրամասների մասին կտեղեկացնենք ավելի ուշ:








































