Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախարար Պաատա Զաքարեիշվիլին հանդիպել է Եվրոպայի խորհրդի պատվիրակության հետ, որը ղեկավարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիել Բատաինի-Դրագոնին:
Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայնը», Պաատա Զաքարեիշվիլին հանդիպումը որակել է որպես կարևոր և նշել, որ Եվրոպայի խորհրդի պատվիրակությունն իրեն փոխանցել է ԵԽ խորհրդատուների երաշխավորագրերը:
«Սա առաջին հանդիպումը չէր Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների հետ, սակայն նման բարձր մակարդակով այն տեղի ունեցավ առաջին անգամ: Մենք ներկայացրինք արված աշխատանքի արդյունքները»,- նշել է նախարարը:
Նրա խոսքերով՝ կողմերը քննարկել են, թե ինչպես կարելի է Եվրոպայի Խորհրդին ներգրավել հակամարտությունների կարգավորման գործընթացհում: Զաքարեիշվիլին նշել է, որ ԵԽ ներկայացուցիչների հետ համագործակցությունը կշարունակվի աշխատանքային ռեժիմով: