Երկրաֆիզիկոսները եզրակացրել են, որ 2.4 մլրդ տարի առաջ Երկրի մակերեսին միջին ջերմաստիճանը չի գերազանցել -40 աստիճան Ցելսիուսը: Իրենց ուսումնասիրությունների արդյունքները գիտնականները հրապարակել են Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:
Մասնագետներն ուսումնասիրել են երկնաքարային նմուշներում թթվածնի իզոտոպերի պարունակությունը, որոնք եղել են հին սառցադաշտերի հալոցքային ջրում: Դրա համար գիտնականներն ուսումնասիրել են Չինաստանում հայտնաբերված 700 մլն տարեկան նմուշները և Ռուսաստանի հյուսիս-արևմուտքում հայտնաբերված 2.4 մլրդ տարեկան նմուշները: Նախկինում այդ տարածքները եղել են Երկրի հասարակածին անմիջապես մոտ և ընդգրկված են եղել միասնական սուպերմայրցամաքի կազմում:
Հետազոտողները նշում են, որ սառցադաշտերի կառուցվածքը, որոնց հետքերը հայտնաբերվել են Չինաստանում, ըստ էության հիշեցնում է Գրենլանդիայի հարավը, մինչդեռ բացահայտումը Ռուսաստանում վկայում է Երկրի վրա 2.4 մլրդ տարի շատ ավելի ցածր միջին ջերմաստիճանի առկայության մասին: Այդ դեպքում մոլորակի վրա սառցածածկույթի հաստությունը հավասար է եղել մի քանի հարյուր մետրի:
«Երկիր-ձնագունդ» վարկածը, որը տարածված է որոշ գիտնականների շրջանում, ենթադրում է Երկրի սառցակալում նեոպրոտերոզոյան դարաշրջանում (1000-ից մինչև 500 մլն տարի առաջ): Նոր հետազոտությունն այդ ժամանակը տանում է մոտավորապես մեկուկես մլրդ տարի հետ:
Ներկայումս Երկրի մակերևույթին միջին ջերմաստիճանը 30 աստիճան Ցելսիուս է: Գիտնականները նշում են, որ միլիարդավոր տարիներ առաջ մոլորակի վրա արտակարգ պայմանները կարող էին անդրադառնալ օրգանիզմների էվոլյուցիայի վրա: Մասնագետները չեն բացառոմ, որ Երկրի վրա կարող էին լինել տարածքներ ոչ միայն պինդ, այլև հեղուկ ջրով, որոնցում կարող էր կյանք լինել, որը զարգացման խթան է ստացել հրաբուխների ակտիվացումից հետո:
Հին Երկրի վրա այդպիսի պայմանների առկայությունը գիտնականներին լավատեսություն է հաղորդում. նրանք ենթադրում են, որ ցուրտ էկզոմոլորակներում, ինչպես նաև Արեգակնային համակարգի մարմինների վրա, որտեղ ջուր կա, նույնպես հնարավոր է կյանքի գոյություն:






































